ESem.am-ը պատմել է, որ «Սիրո գերին» հեռուստասերիալը շուտով կհատի եզրագիծը: Ֆիլմի նկարաանումներն արդեն ավարտված են, անոնսն էլ ներկայացված է հեռուստադիտողին:

 

Մինչ ֆիլմի ավարտը՝ դերասանական ու ստեղծագործական անձնակազմը Աղվերանում օրերս նշել են իրենց համատեղ աշխատանքի ավարտը:

 

Հեռուստանովելի գլխավոր և երկրորդ պլանի դերասանները, ստեղծագործական անձնակազմը տարբեր խաղերի միջոցով լիցքաթափվել են, օգտվել լողավազանից, զրուցել ու պարզապես հանգստացել բնության գրկում:

 

Աղվերանում տեղի ունեցած հավաքույթի լուսանկարներն արդեն հասանելի են համացանցում: Առաջարկում ենք հետևել դրանց ու պարզել, թե ինչպես է անցել սիրված դերասանների հանգստյան օրը: