ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Իռա Հարությունյանը այսօր Life.panorama.am-ին տեղեկացրեց, որ պատրաստվում է մեկնել հանգստի՝ նոր շնչով եւ աշխատանքային նոր ծրագրերով վերդառնալու նպատակով: «Չեմ ուզում բացել փակագծերը, միայն կասեմ, որ աշխատանքային մի շարք պլաններ ունեմ, բացի այդ էլ նախատեսում եմ աշնանը ներկայացնել իմ անհատական հերթական երկու ներկայացումները»,- նշեց նա:
Դերասանուհին հույս հայտնեց, որ հաջորդ հեռուստասերիալում մասնակցելու առաջարկը դարձյալ կլինի «Արմենիա» հոռւստաընկերության կողմից. «Ես առհասարակ տեսակով հավատարիմ մարդ եմ, եւ այս պարագայում էլ չեմ պատրաստվում դավաճանել «Արմենիա» հեռուստաընկերությանը, ում հետ ունենք արդեն 8 տարվա համագործակցություն,- նշեց դերասանուհին եւ հավելեց,- Եթե «Արմենիա» հեռուստաընկերության կողմից առաջարկներ չլինեն, բնականաբար, այլ առաջարկները չեմ մերժի, բայց ընտրության դեպքում առաջնահերթությունը տալիս եմ հենց իմ տարիներ գործընկերներին»:
Շարունակությունը` այստեղ: