Հանրահայտ դերասան Ռոբերտ դե Նիրոն իր ձեռքի ու ոտքի հետքը թողեց Հոլիվուդի «Փառքի ճեմուղում»։ Ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի, դերասանը որոշել է կատակել արարողության կազմակերպիչների հետ՝ հետքերի տակ դնելով մեկ այլ ամսաթիվ՝ 2013 թվականի փետրվարի 14-ը, հայտարարելով, որ «այդպես ավելի ռոմանտիկ կլինի»։ Սակայն նրա հետ համաձայն չեն եղել կազմակերպիչները եւ ուղղել են «սխալը»՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է «պահպանել պատմական իրադարձությունների ճշգրտությունը»։

Ավելացնենք, որ Ռոբերտ դե Նիրոն այն տարի առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Իմ ընկերը խելագար է» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար։ Սակայն, չնայած իր ճանաչմանը, երկու «Օսկար» շահած դերասանը դեռեւս անվանական աստղ չունի «Աստղերի ճեմուղում»։