Երգիչ Նորոն ֆեյսբուքյան իր էջում ուրախալի լուր է հայտնել իր երկրպագուներին:
Երգիչը հուլիսի 1-ին կժամանի Երևան, իսկ հուլիսի 8-ին Սոչիում ու հուլիսի 9-ին՝ Անապայում կմասնակցի համերգային միջոցառումների:
«Հուլիսի 1-ին կլինեմ Երևանում՝ 5 տարի ընդմիջումից հետո 5 օրով: Շատ եմ կարոտել ամեն ինչ: Արդեն չեմ համբերում»,- գրել է Նորոն ֆեյսբուքյան իր էջում: