World Music Awards-ը ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարվել «Եվրատեսիլ 2015»-ում Հայաստանը ներկայացնող Genealogy խմբին: Ֆեյսբուքյան էջում տեղադրվել է մեր մասնակիցների՝ առաջին կիսաեզրափակչի ելույթի տեսագրությունը և գրվել. 

 

«Genealogy-ն կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթում:

 

Խումբը բաղկացած է վեց երգչից, ովքեր ներքին կարգով ընտրվել են Հայաստանի Հանրային հեռուստատեսության կողմից' Վիեննայում, "Face The Shadow" խաղաղության, միասնության և սիրո մասին հզոր հիմնը երգելու համար:

 

Խումբը բաղկացած է վեց մայրցամաքի վեց անդամից. Եսայի Ալթունյանը՝ Եվրոպայից, Թամար Կապրելյանը՝ Ամերիկայից, Վահե Թիլբյանը' Աֆրիկայից, Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյանը՝ Ավստրալիայից, Ստեֆանի Թոփալյանը' Ասիայից և Ինգա Արշակյանը՝ Հայաստանից: Նրանք միավորված են իրենց երակներում հոսող արյամբ, որն ունի հայկական գենետիկա և երաժշտությամբ՝ որպես համամարդկային լեզու»: