Իրականում իսկական լեդի լինելը շատ ավելի բարդ է, և միայն տեսական գիտելիքները բավարար չեն այդպիսին համարվելու համար. այն պետք է ապացուցել գործնականում: Լեդին միշտ կանացի է և նրբանկատ' անկախ հանգամանքներից: Տղամարդկանց հետ հարաբերություններում նա նույնպես պետք է լինի բարեկիրթ և խոնարհ: Ինչպես ասել է Ջոզեֆ Քոնրադը. «Կին լինելը սարսափելի դժվար առաջադրանք է, քանզի այն ներառում է տղամարդկանց հետ շփում»:


Կյանքում գրեթե ամեն օր մենք հանիպում ենք կանանց և աղջիկների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները: Սակայն կան հատկանիշներ, որոնք համընկնում են նրանցից ոմանց մոտ, և դրանք լեդիների բավականին պարզ, բայց և շատ կարևոր հատկանիշներն են: Դրանցից են`


1. Ինքնավստահություն: Նա կարողանում է գնահատել իր ունակությունները, գնահատել իր անհատականությունը և ընդգծել իր կանացիությունը:


2. Անկեղծություն: Նա հասկանում է միշտ անկեղծ լինելու դժվարությունները, բայց չի վախենում հետևանքներից ու գերադասում է ցանկացած հարաբերության հիմքում դնել անկեղծություն:


3. Էմոցիաների ճիշտ կառավարում: Նա գիտի, որ հնարավոր է լինեն պահեր, որոնք կարող են կոտրել և ցավ պատճառել, բայց նա նաև գիտի` ինչպես սանձել այդ փոթորիկները:


4. Ուժ և անկախություն: Այս հատկանիշները իսկապես շատ գեղեցիկ հատկանիշներ են, և երբ դրանք համեմվում են քնքշության և կանացիության մեծ չափաբաժնի հետ, կնոջը դարձնում են կատարյալ:


5. Համբերություն: Այս հատկանիշի առկայությունը ևս մեկ անգամ վկայում է կնոջ ուժի մասին: Նա մինչև վերջ հասցնում է այn, ինչ սկսել է: Անկախ նրանից, թե ինչ դժվարությունների է հանդիպում այդ ընթացքում, նա կիսատ չի թողում իր սկսածը, այնինչ շատերը այդպիսի պարագաներում կհրաժարվեին իրենց մտադրություններից:

 

Շարունակությունը` այստեղ: