«Եվրատեսիլ-2015»-ում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբն առավել մեծ հպարտությամբ մասնակցելու է մրցույթի եզրափակիչին: Խմբի անդամները շնորհակալ են բոլորին աջակցության համար:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակությանղեկավար Գոհար Գասպարյանն ընդգծեց, որ «Genealogy»-ն շատ հաղթական և մարտական էր տրամադրված:
«Նրանց օգնեցին նախորդող փորձերը, և նրանք կարողացան հաղթահարել իրենց հուզմունքը: Սա նրանց լավագույն ելույթն էր: Նրանք հավաքվեցին, շատ պատրաստ էին և կարողացան գեղեցիկ ներկայանալ և իրենց ողջ սերը հանդիսատեսին տալ»,-նշեց նա: Գոհար Գասպարյանը հավելեց, որ մեր երկիրը հանդես կգա մրցույթի եզրափակիչի առաջին մասում:
Խմբի անդամ Ինգա Արշակյանն ընգդծեց, որ չափազանց ոգևորված են և հուզված: «Առջևում արդեն եզրափակիչ փուլն է, և հուսանք, որ այն լավ կանցնի: Հարգելի հայրենակիցներ ամբողջ աշխարհում, խոնարհվում եմ ձեր առջև և անչափ շնորհակալ եմ, որ մեր կողքն էիք: Առանց ձեր սիրո և քվեարկության մենք չէինք հայտնվի եզրափակիչում: Մենք զգում էինք մեր ընտանիքի և բոլոր հայերի ուժը, և դա մեզ միավորում էր և օգնում ելույթ ունենալ: Մենք մի ընտանիքի պես միացանք և փորձեցինք ելույթ ունենալ»,-նշեց նա:
Խմբի անդամներից Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանն էլ նշեց, որ շատ հպարտ է Հայաստանով և «Genealogy»-ով: «Մենք շատ հպարտ ենք հայ լինելու համար, մենք սա արել ենք Հայաստանի և սփյուռքի համար»,-հավելեց նա:
Թամար Կապրելյանն էլ փաստեց, թե գիտեր, որ իրենք խմբով ուժեղ են: «Ամենակարևոր բանը լավ էներգիան է, մենք լավ էներգիա ստացանք հանդիսատեսից, դահլիճում շատ հայկական դրոշներ կային, շատ ուրախացրեց մեզ դա: Շատ հպարտ ենք և ուրախ»,-նշեց նա:
Երգչուհին հավելեց, որ մրցույթի բոլոր ներկայացուցիչները շատ տաղանդավոր են, շատ գեղեցիկ ձայներ ունեն, իսկ երգերը լավ են գրված: «Genealogy»-ն էլ իր հերթին հույս ունի բարձր հորիզոնական զբաղեցնել:
Ստեֆանի Թոփալյանն էլ ընդգծեց, որ բոլորն իրենց աջակցում են ու սիրում, և դա իրենց ուժեղ է դարձնում:
«Մեզ անընդհատ լավ նամակներ են ուղարկում: Մենք մենակ չէինք, վեց հոգի չէինք բեմի վրա, 13 միլիոն էինք, ինչպես միշտ կասեինք, և շատ հպարտ ենք, շատ ուրախ և հուզված»,-նշեց Վահե Թիլբյանը: Նա ընդգծեց, որ խումբն ավելի մեծ հպարտությամբ է մասնակցելու եզրափակիչին:
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ»
նշանաբանի ներքո: Այս տարվա համար ընտրված նշանաբանը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ «Եվրատեսիլ»-ի միջոցով համախմբվում են մշակույթները, լեզուները`կառուցելով կամուրջներ: «Genealogy» խմբի անդամները ավստրիական բեմում մայիսի 19-ին կատարեցին «Face The Shadow» («Առերեսվի՛ր ստվերի հետ»)երգը և մտան մրցույթի եզրափակիչ փուլ:
«Եվրատեսիլ-2015»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 21-ին: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաև «Մեծ հնգյակի»
երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան,Իտալիան, Ֆրանսիան,ինչպես նաև Ավստրիան՝ որպես
«Եվրատեսիլ- 2014»-< /i>ի հաղթող: