Ամերիկացի դերասան Ջոնի Դեփն շտապ կարգով կմեկնի Ավստրալիայից՝ փրկելու համար իր շներին, որոնց կարող են թունավորել կենդանիների ներկրման վերաբերյալ երկրի օրենքների չկիրառման պատճառով: Այդ մասին մայիսի 15-ին հայտնել Է Ավստրալիայի գյուղատնտեսության նախարար Բառնաբի Ջոյսը:

 

«Ես տեղեկատություն ունեմ, որ Փիստոլը եւ Բուն պատրաստվում են մասնավոր ինքնաթիռով մեկնելու Միացյալ Նահանգներ, սրանք լավագույն նորություններն են, որոնք ես ունեմ»,- նախարարի հայտարարությունը փոխանցել Է Ավստրալիայի ABC հեռուստառադիոընկերությունը:

 

Ջոյսի խոսքով՝ կատարվում Է հետաքննություն, թե ինչպես են շները հայտնվել Ավստրալիայում: «Պարոն Դեփը որոշել Է շրջանցել մեր երկրի օրենքները»,- կարծում Է նա: Դեփը պետք Է պատասխանի կարանտինային ծառայությունների այն հարցերին, թե ինչպես Է իրեն հաջողվել շներին բերել երկրի տարածք:

 

Դերասանը «Կարիբյան ծովի ավազակները» ֆիլմի հինգերորդ մասի նկարահանումներին Է ժամանել անձնական ինքնաթիռով՝ իր երկու յորքշիրյան թերիերներ Փիստոլի եւ Բուի հետ: Երբ իշխանություններն իմացել են շների մասին, Դեփը նախազգուշացում Է ստացել առ այն, որ պարտավոր Է 50 ժամվա ընթացքում շներին ուղարկել ԱՄՆ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: