Երգչուհի Նառա վերջին շրջանում հարաբերական դադար է վերցրել, որի պատճառների մասին այսօր պատմեց Life.panorama.am-ին:

 

«Արվեստագետն, անպայման, ասելիք պետք է ունենա, արվեստում սխալ է մի բան անել միայն, որպեսզի այն համարակալվի, միայն անելու համար: Ես երգով գումար չեմ վաստակում, ուստի պետք էլ չէ անընդհատ երգել, ես սիրում եմ երգել այնպիսի երգեր, որոնք մնայուն կլինեն, որոնք չեն սպառվի ու գուցե տասը տարի անց երգելու դեպքում էլ դարձյալ հաճելի լինի լսել, այդպիսին են իմ բոլոր երգերը,- նշեց Նառան ու հավելեց,- իմ բոլոր երգերի միջոցով ես ինչ-որ բան եմ փորձում կանանց հաղորդել, իմ երգերով ես կանանց ուժեղ կերպար եմ փորձել ստեղծել, ես ցույց եմ տվել, որ կինը պետք է լինի կոկետ, թիթիզ, նաև ուժեղ և ուժեղության հետ միասին էլ կանացի, ես իմ երգերի ներկայացրած կին եմ իրականում, այդպես եմ ճիշտ համարում. Իմ երգերը պատմում են իմ բնավորության մասին: Ես անգամ հայրենիքի մասին երգելիս եմ ուրիշ կերպ ներկայացրել այն: Ինձ համար երգելը գոռալը չէ, ինձ համար գլխավորը ազնվությունն է, ինձ մոտ պետք է ներքին ինչ-որ բան հասունանա, որ ես դարձյալ ասելիք ունենամ»,- ընդգծեց երգչուհին:

 

Շարունակությունը` այստեղ: