Արքայազն Ուիլյամն ու իր կինը` դսքուհի Քեյթը, իրենց նորածին աղջկան անվանակոչել են Շառլոտ Էլիզաբեթ Դիանա: Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Քեմբրիջի արքայադստեր անունը դրվել է ի պատիվ իր պապիկի, տատիկի և մեծ տատիկի:

 

Երեխան ծնվել է մայիսի 2-ին, ինչի վերաբերյալ Քենսինգտոնյան պալատը պաշտոնական հաղորդագրություն է տարածել: Շառլոտ Էլիզաբեթ Դիանան Քեյթի և Ուիլյամի երկրորդ երեխան է, առաջնեկը 2-ամյա Ջորջն է:

 

Արքայազն Ուիլյամի տիկնոջ ծննդաբերության ժամկետը, աղբյուրների խոսքով, լրացել էր դեռ ապրիլի 23-ին: Բժիշկները առաջարկել էին, որ մինչ ծննդաբերությունն արհեստականորեն խթանելը, սպասել մինչեւ երկու շաբաթ, սակայն, որպես կանոն, սպասման ժամկետը չի գերազանցում մեկ շաբաթը:

 

Բրիտանական Daily Mail պարբերականը տեղեկացնում է, որ արքայազն Չարլզը մի քանի անգամ տարբեր առիթներով ցանկություն է հայտնել, որ երեխան աղջիկ լինի: Բոլորովին վերջերս նա կրկին հայտնել է իր այդ ցանկության մասին Ուելսի գվարդիականների հետ հանդիպման ժամանակ:

 

Հանրությունը լայն քննարկումներ է ծավալվել արքայական երեխայի հավանական անվան շուրջ: Հարցումներ իրականացնող բրիտանական YouGov կազմակերպությունը նշում է, որ բրիտանացիների 12 տոկոսը ցանկանում է, որ նա կոչվի արքայադուստր Դիանայի անունով, եթե երեխան աղջիկ ծնվի: Լայնորեն խոսվում է նաև Ալիս և Շառլոտ անունների մասին, հայտնում է People ամսագիրը: