Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին, ով առաջիկա օրերին պատրաստվում է ծննդաբերել, նկատել են Range Rover մեքենայի ղեկին: Ինչպես հաղորդում է The Telegraph թերթը, ստացված տեղ եկությունների համաձայն՝ նա արքայազն Ջորջին լողավազան է տարել: Ենթադրվում է, որ լողավազան այցելելուց հետո նա վերադարձել է Քենսինգտոնյան պալատ: Դքսուհուն ուղեկցել են թիկնապահը, արքայազն Ջորջը և դայակը:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Լոնդոնի Սուրբ Մերի հիվանդանոցի Lindo Wing մասնավոր համալիրը շուրջօրյա հսկողության տակ է: Հիվանդանոցում զինված սպաների հայտնվելուց հետո լուրեր են տարածվել այ մասին, որ շուտով այնտեղ կտանեն Քեյթ Միդլթոնին: Իրականում թագավորական պահակախմբի ներկայացուցիչները հիվանդանոցում են գտնվում արդեն մի քանի օր:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Քեմբրիջի դքսուհու երկրորդ երեխան լույս աշխարհ կգա ապրիլի վերջին: