Դերասանուհի Անի Պետրոսյանը իր կերտած կերպարներով հասցրել է և հուզել, և ծիծաղեցնել: Հումորային և դրամատիկ կերպարներում հավասարաչափ իրեն ներդաշնակ զգալու, և գլխավորը՝ յուրաքանչյուր դերում խիստ անկեղծ լինելու և այլ թեմաների մասին այսօր դերասանուհին խոսեց Life.panorama.am-ի հետ:

 

-Անի, վերջերս մեկնարկած «Խոպանի տեսություն» սիթքոմում հեռուստադիտողը Ձեզսկսեց տեսնել հեռուստատեսային նոր ձևաչափումՀումորային կերպարում Ձեզ տեսնելընորություն չէրբայց հեռուստատեսային սերիալային ձևաչափում մարդիկ սովոր էինտեսնել Ձեզ ավելի դրամատիկ դերերումՀետաքրքիր է՝ կպատմե՞ք սիթքոմում խաղալու Ձեր որոշման մասին:


-Այո, այս ձևաչափը ինձ համար նորություն է: Կատակերգական գեղարվեստական ֆիլմերում նկարահանվել եմ, բայց ոչ սիթքոմում: Ժանրային փոփոխությունն ինձ էլ է հետաքրքիր, և ուրախ եմ, որ ինձ բախտ է վիճակվել և դրամատիկ, և կատակերգական կերպարներով ներկայանալ հեռուստադիտողին: Իսկ ինչ վերաբերվում է «Խոպանի տեսություն» սիթքոմում նկարահանվելու որոշմանը, պետք է ասեմ, որ, երբ Շանթ հեռուստաընկերության կողմից առաջարկը ստացա, փոքր-ինչ ծանրութեթև անելուց հետո, որոշեցի համաձայնվել:

 

Շարունակությունը՝ այստեղ: