Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Պատահական չէր ցանկությունս նկարահանումներն անել հենց այս կիսավեր, Խոնարհված եկեղեցում: Թալինի Կաթողիկեն Իր ճարտարապետական լուծումներով հիշեցնում է Դվինի Կաթողիկե եկեղեցին:
Համարվում է վաղ միջնադարի հայկական ճարտարապետության եզակի հուշարձաններից մեկը: Ենթադրվում է, որ այն կառուցված է եղել 7-րդ դարում Կամսարական իշխանների կողմից, երբ հայ առաքելական եկեղեցին ստիպված էր ընդունել քաղկեդոնականությունը»: