Այսօր հմայիչ դերասանուհի Ջեսսիկա Ալբայի ծննդյան օրն է: Նա դարձավ 34 տարեկան:
Ալբան ֆիլմերում սկսել է նկարահանվել 13 տարեկանից։ Նա հայտնի է դարձել՝ շնորհիվ «Մութ հրեշտակ» հեռուստասերիալում մարմնավորած դերի։ Այնուհետև նկարահանվել է «Գիշերային բառարան», «Մեղքերի քաղաքը» և «Ֆանտաստիկ քառյակը» (2005) ֆիլմերում։
Ջեսսիկան բազմաթիվ մրցանակներ է ստացել իր աշխատանքների համար և նույնիսկ առաջադրվել է «Ոսկե Գլոբուս» մրցանակի «Մութ հրեշտակ» սերիալում մարմնավորած դերի համար։