Life.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը շուրջ չորս տարի Իսպանիայում ուսանելուց հետո վերադարձել է Հայաստան՝ արդեն հայրենիքում ապրելու եւ ստեղծագործելու նպատակով. «Ընդամենը մեկ շաբաթ է, ինչ վերադարձել եմ Հայաստան: Իսպանիայում արդեն երկար ժամանակ ապրելուց ու կրթություն ստանալուց հետո ավարտեցի իմ առաջին մասնագիտության՝ «Մարքեթինգ, բիզնեսի կազմակերպում եւ տնտեսագիտություն» բաժնի մագիստրատուրան, եւ հասկացա, որ ժամանակն է վերադառնալ ու զբաղվել իմ երկրորդ ու ավելի հոգահարազատ գործով՝ երգով:
Իհարկե, այնտեղ ապրելու տարիներին եւս աչքաթող չէի անում երգը, բայց այն ակտիվությամբ, որը կցանկանայի զբաղվել, ես չէի կարող, դրա համար որոշեցի երկար ժամանակով վերադառնալ ու լրջորեն զբաղվել երգարվեստով»,- նշեց Աստղիկն ու փակագծերը չբացելով՝ ընդգծեց. «Մոտ ժամանակներս սպասվում են նոր երգեր, նոր տեսհոլովակներ ու նոր համագործացություններ: Նաեւ կա առաջարկ ու համաձայնություն՝ գործել պրոդյուսերի հետ եւ հիմա արդեն, այսպես ասած, ծանր ու թեթեւ ենք անում համերգային եւ այլ առաջարկները»:
Շարունակությունը` այստեղ: