Ռեժիսոր Ջեյմս Վանի «Ֆորսաժ 7» մարտաֆիլմը նոր ռեկորդ է սահմանել կինովարձույթում հայտնվելուց ընդամենը 17 օր անց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով The Hollywood reporter-ը, «Ֆորսաժ-7» ֆիլմը 1 մլրդ դոլար է հավաքել վարձույթում հայտնվելուց 17 օր անց:
Այս արդյունքը նոր ռեկորդ է համարվում, քանի որ նման արդյունքի նախկինում հասել էին «Ավատար» և «Հարի Փոթերը և մահվան շնորհները» ֆիլմերը, սակայն նման հաջողության այդ ֆիլմերը հասել են կինովարձույթում հայտնվելուց 19 օրում:
Բացի այդ, «Ֆորսաժ 7»-ը դարձել է Universal ստուդիայի միակ ֆիլմը, որը կարողացել է 1 միլիարդ դոլար հավաքել:
«Ֆորսաժ 7» ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է ապրիլի 10-ին: Ֆիլմի նկարահանման ընդհանուր բյուջեն կազմել է 250 միլիոլ դոլար: