Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգչուհի Քրիստինե Պեպելյանը, ով մեզ հետ զրույցում պատմեց երգարվեստում իրեն հարզատ ոճի պահպանման, առաջիկայում նախատեսվելիք նոր ծրագրերի, «Հայաստանի ձայնը» նախագծի եւ դրա հետեւանքների, հեռուստատեսային աշխատանքի եւ իր համար մարդկային բարձր արժեքների մասին, որոնց նա, իր խոսքերով, հավատարիմ է միշտ:
Քրիստինե Պեպելյանը պատմեց, որ չնայած իրեն ավելի հոգեհարազատ են լիրիկական, մեղեդային երգերը, բայց նա չի կարող հրաժարվել պարային երգերից. «Սովորաբար ես հանդես եմ գալիս լիրիկական կատարաումներով, քանի որ դա ավելի մոտ է իմ բնությանը, բայց վստահ կարող եմ ասել, որ երգի ռիթմը փոխելը չի նշանակում փոխել քո տեսակը: Ես մեղադային երգերի կողքին ունեմ նաեւ շատ արագ ու պարային երգեր, քանի որ հատկապես համերգների ժամանակ նման երգերը շատ կարեւոր է ունենալ երգացանկում:
Հատկապես մենահամերգների ժամանակ այդօրինակ երգերով կարող ես հանդիսատեսին լավ տրամադրության մեջ պահել: Պարզապես չես կարող երկու ժամ միայն դանդաղ, մեղեդային երգեր երգել, որքան էլ դրանք սիրված ու հաճեի լինեն. ժամանակ առ ժամանակ անգամ քո մեղեդային ոճը նախընտրողներին պետք է ավելի ուրախ ու թեթեւ տրամադրություն հաղորդել»,- շեշտեց երգչուհին:
Շարունակությունը` այստեղ: