Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն որոշել Է փորձել մեկ շաբաթ ապրել 29 դոլարով. ԱՄՆ-ում հենց այդքան գումար Է տրամադրվում չքավոր քաղաքացիներին պարենային օգնության ծրագրի շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես վկայում Է Twitter-ում հրապարակված լուսանկարը, Փելթրոուն, որը հայտնի Է իր անբասիր ոճով եւ գեղեցիկ կազմվածքով, գնել Է բացառապես օգտակար մթերքներ. չկեղեւահանված բրինձ, սեւ լոբի, տասներկու ձու, տարբեր տեսակի կանաչի, լոլիկ, ավոկադո, սոխ, սխտոր եւ նույնիսկ յոթ լայմ: Մինչդեռ ցուցակ չեն մտել ոչ մի կարգի կաթնամթերք եւ մսամթերք:
Դերասանուհին փորձ Է կատարում այն ակցիայի շրջանակներում, որի նպատակն Է ապացուցել, որ գործնականում հնարավոր չԷ ապրել օրական 4,3 դոլարով, ինչի պատճառով անհրաժեշտ Է ավելացնել մթերքների արտոնյալ գնման ծրագրի ֆինանսավորումը: Փելթրոուին ակցիային մասնակցելու Է հրավիրել նրա ընկերը՝ ամերիկացի հռչակավոր ավագ խոհարար Մարիո Բատալին:
«Սիրահարված Շեքսպիրը» (1998 թ.) ֆիլմի աստղը հետեւում Է խիստ սննդակարգի եւ վարում Է Goop անվանումով սեփական բլոգը, որտեղ երկրպագուներին սովորեցնում Է ինչպես ճիշտ սնվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը'EPA