Life.panorama.am-ն այսօր զրուցեց կինոյի և թատրոնի դերասան Աշոտ Եդիգարյանի դուստր, դերասանուհի-երգչուհի Իվետա Եդիգարյանի հետ: Դերասանուհին զրույցի ընթացքում պատմեց Միացյալ Նահանգներում ապրող իր ընտանիքի Հայաստանում ապրել չկարողանալու, ամուսնալուծության, դրա հետևանքների և առաջիկայում նոր ընտանիք կազմելու պլանների մասին:


-Իվետա, 2013-ին մեկնեցիք ԱՄՆ՝ այնտեղ հաստատվելու ակնկալիքովհետո վերադարձաք՝ դարձյալ 

երազանքների երկիր վերադառնալու միտումովՀետաքրքիր է՝փոխե՞լ եք Ձեր որոշումն ու մնալու եք 

հայրենիքում:


-Քանի որ ծնողներս արդեն Միացյալ Նահանգների քաղաքացի են, ես էլ մեկնել էի իրենց մոտ ու բավականին լավ հաստատվել այնտեղ, լեզուն արդեն սովորում էի, դուստրս՝ Անգելինան, արդեն դպրոց էր հաճախում, ու քանի որ իմ ԱՄՆ մուտքի արտոնագիրս ինձ թույլ էր տալիս վերադառնալ Հայաստան ու նորից մեկնել ԱՄՆ, ես, կարոտից ելնելով, եկա Հայաստան հետադարձ չվերթի համար նախատեսված տոմսով, բայց ահա իմ մոռացկոտության հաշվին արդեն ԱՄՆ վերադառնալիս Հայաստանի օդանավակայանում պարզվեց, որ ես արտոնագիրս թողել եմ Միացյալ Նահանգների մեր տանը և բնականաբար չկարողացա վերադառնալ: Իհարկե, ԱՄՆ մեկնելու մտքից չեմ հրաժարվել, սպասում եմ փաստաթղթային հարցերի լուծմանը, որ վերջնականապես մեկնեմ:

 

Շարունակությունը` այստեղ: