Նորվեգացի երգեհոնահարուհի Նինա Իրսլինգերը սահմանել Է այս գործիքով նագելու տեւողության համաշխարհային ռեկորդ՝ ստեղնաշարի առջեւ անցկացնելով 60 ժամ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Նորվեգիայի հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:

 

Նոր համաշխարհային ռեկորդի հեղինակը, ռեկորդ, որը շուտով պետք Է գրանցվի Գինեսի ռեկորդների գրքում, եկեղեցու երգեհոնի ստեղնաշարի առջեւ Է դիմավորել իր ծննդյան 60-ամյակը՝ վաղօրոք որոշելով, որ նվագելու յուրաքանչյուր ժամը կնվիրի կյանքի ապրած մեկ տարուն: Իրսլինգերի խոսքով, որը կարճատեւ դադարներ Է տվել ուտելու եւ հանգստանալու նպատակով, իր համար ամենաբարդը եղել Է առանց քնի մնալը: Երկու գիշեր անընդմեջ նա իրեն թույլ Է տվել նիրհել սոսկ 35-ական րոպե: Կնոջը քաջալերել են հարազատները, բարեկամները եւ Նորվեգիայի Արենդալ քաղաքի Սուրբ Երրորդության եկեղեցո ւ ծխականները, որն ընտրվել Է համերգի համար:

 

Չնայած այն բանին, որ Իրսլինգերը, որն այժմ դպրոցում ուսուցչուհի Է աշխատում, հոգեւոր երաժշտության կատարման հարուստ փորձ ունի, գրեթե եռօրյա կատարման համար ընտրել Է Beatles-ի, Bee Gees-ի, ամերիկացի երգիչ Պրինցի եւ Secret Garden նորվեգա-իռլանդական դուետի ստեղծագործությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: