«X Factor 1» հեռուստանախագծից հայտնի Սրբուհի Սարգսյանը, որի կյանքի հետաքրքիր մանրամասները BRAVO.am-ը պատմել է վերջերս, երեկ' ապրիլի 3-ին, Երեւանի ակումբներից մեկում նշել է 21-ամյակը ընկերուհիների շրջապատում, որոնց հետ մտերիմ է բակից, դպրոցից ու կոնսերվատորիայից:
Dj Smoke-ի հնչեցրած երաժշտության ներքո աղջկական երեկույթն անցել է պարային մթնոլորտում.«Քանի որ տղա ընկերներս շատ են, իսկ ես մեծ խնջույք չէի պլանավորել, այս անգամ որոշեցի միայն ընկերուհիներիս հրավիրել ու նեղ միջավայրում նշել:
Կողքիս էին այն մարդիկ, որոնց հետ մեծացել եմ ու շատ մտերիմ եմ: Այնքան ուրախ մթնոլորտ էր, որ անընդհատ պարել ենք ու մյուս ներկաներին էլ ոգեւորել մեր ուրախ տրամադրությամբ: Իմ ընկերուհիները միմյանց նման են՝ շատ անկեղծ են ու խենթություններ սիրող:)»:
Շարունակությունը` այստեղ: