Life.panorama.am-ը երգչուհի Էլլա Տարունցի հետ զրույցել է վերջին շրջանում նկատվող պասիվության, ֆիլմերում նրա կերտած դերերի և անձնական հարցերի շուրջ:

 

Երգչուհին նկատեց, որ իր կարծիքով՝ պասիվ չէ երգարվեստում և անընդհատ նորություններ ունի. «Ես ամեն օր աշխատում եմ ակումբում, իսկ ընդամենը անցյալ տար թողարկվեց իմ՝ «Ապրի Էլլան» ձայնասկավառակը, հիմա էլ արդեն կան երեք նոր երգեր, բայց տեսահոլովակներ չեն լինի»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Էլլան: Հարցին՝ ինչո՞ւ տեսահոլովակներ չի ներկայացնի իր հանդիսատեսին, երգչուհին նկատեց. «Տեսահոլովակներ չեն լինի, քանի որ հավես չունեմ»:

 

Երգչուհին, հաճախ տեսահոլովակներ չնկարահանելով, մտավախություն չունի, որ կմոռացնի իր հանդիսատեսի կողմից. «Նման մտավախություն չունեմ, ոչ թե, որ ես լավագույնն եմ, այլ չեմ վախենում մոռացվելուց, քանի որ ինձ սիրողները այնքան  էլ մեծ բանակ չեն կազմում, իսկ իմ երկրպագուների որակյալ քանակը ինձ չի մոռանա, եթե սիրում է: Ես, օրինակ, այսօր լսում եմ շատ երգիչ-երգչուհիների գործեր, ովքեր շատերի համար գուցե մոռացված են, բայց եթե ես սիրում եմ, ուրեմն ես չեմ մոռանա ու կշարունակեմ լսել նրանց»,- պատասխանեց երգչուհին:

 

Շարունակությունը` այստեղ: