Հայազգի 70 երաժիշտներ Ալան Ալթինօղլուի ղեկավարության կմիավորվեն Հայկական համաշխարհային նվագախմբի ներքո, որպեսզի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 21-ին համերգով հանդես գան Փարիզի «Շատլե» թատրոնում: Այս մասին ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք համերգին ընդառաջ լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց դիրիժոր Ալան Ալթինօղլուն:
«Նյու Յորքից, Դետրոյթից, Բեռլինից, Բրյուսելից, Վալենսիայից, Երևանից և աշպարհի այլ քաղաքներից երաժիշտների հետ միասին կնվագենք Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես»-ը: Ֆրանսիացիներին դուդուկի հետ ծանոթացնելու նպատակով կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները, ինչպես նաև կհնչի երիտասարդ հայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի ստեղծագործությունը», - տեղեկացրեց Ալան Ալթինօղլուն:
Համերգի ընքացքում նաև հանդես կգան Հասմիկ Պապյանը և Ալան Ալթինօղլուի կնոջ՝ մեցցո-սոպրանո Նորա Գաբիշի «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի երգչախումբը:
Ալան Ալթինօղլուն աշխարհի հեղինակավոր թատրոնների մշտական հրավիրյալ է: Նա ելույթ է ունենեցել Նյու Յորքի Metropolitan Opera, Չիկագոյի Lyric Opera, Վիեննայի Staatsoper, Ցյուրիխի Opernhaus և այլ ոչ պակաս հայտնի օպերային թատրոնների բեմերում: