«Դժվար Է աստված լինելը» կիոնկարն ստացել Է 2014 թվականի «Նիկա» մրցանակը «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում: Նաեւ Արլեքսեյ Գերման Ավագը, որը նկարահանել Է կինոժապավենը, հետմահու ճանաչվել Է լավագույն ռեժիսոր, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Նույն ֆիլմը մրցանակներ Է ստացել լավագույն օպերատորական աշխատանքի համար (դափենկիրներն են՝ Վլադիմիր Իլյինը եւ Յուրի Կլիմենկոն), հնչյունային ռեժիսուրայի համար (Նիկոլայ Աստախով), բեմադրիչ նկարչի աշխատանքի համար (Սերգեյ Կոկովին, Գրիգորի Կրոպաչով եւ Ելենա Ժուկովա) եւ զգեստների համար (Եկատերինա Շապկայց):
Ստրուգացկի եղբայրների Էկրանավորման մեջ գլխավոր դերակատար Լեոնիդ Յարմոլնիկն ստացել Է «Տղամարդու լավագույն դերի համար» մրցանակը: Լավագույն դերասանուհի Է դարձել Ելենա Լյադովան, որը խաղացել Է «Լեւիաթան» ֆիլմում:
Լավագույն սցենարի համար «Նիկա» Է ստացել «Հիմարը» ֆիլմի ռեժիսոր եւ սցենարիստ Յուրի Բիկովը: Լավագույն անիմացիոն ֆիլմ Է դարձել Լեոնիդ Շեմելկովի «Իմ լավագույն Որմզդեղնը» ժապավենը:
«ԱՊՀ-ի եւ Բալթիկայի երկրների լավագույն ֆիլմ» անվանակարգում պարգեւն ստացել Է Միրոսլավ Սլաբոշպիցկու «Ցեղը» ուկրաինական ֆիլմը:
«Նիկա» ազգային կինոմրցանակի հանձնման արարողությունը կայացել Է մարտի 31-ին «Ռուսկայա պեսնյա» Ռուսաստանի բանահյուսության պետական թատրոնում:
Կինոմրցանակը շնորհում Է Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիան, որը գլխավորում Է ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին: