Մուսուլմանուհիների համար հագուստի՝ աշխարհում ամենահայտնի արտադրողը՝ Aab-ը, խանութ Է բացել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Albawaba-ին: Աշխատանքի առաջին օրը խանութ Է այցելել Լոնդոնի ավելի քան երկու հազար բնակչուհի:

 

Ինչպես գրել Է ինտերնետ-ռեսուրսը, խանութում կարելի Է ձեռք բերել հիջաբներ (գլխաշորեր), աբայաներ (զգեստներ), ջիլբաբներ (միաձեւվածք հագուստ, որ ծածկում Է ամբողջ մարմինը), ինչպես նաեւ տարբեր աքսեսուարներ (հերակալներ, պայուսակներ, զարդեղեն):

 

Առեւտրանիշի կայքում զտեղված տեղեկատվության համաձայն՝ լյուքս դասի՝ մետաքսից կարված հիջաբի արժեքը կազմում Է շուրջ 40 ֆունտ (մոտավորապես 60 դոլար):

 

2007 թվականին հիմնադրված ընկերության կրեատիվ տնօրեն Նազմին Ալիմը պատմել Է, որ առեւտրանիշն իր հավաքածուներն ստեղծում Է՝ հետեւելով արդի նորաձեւության միտումներին:

 

Albawaba-ն տեղեկացնում Է, որ փորձագետները Մեծ Բրիտանիայում այսպես կոչված «համեստ հագուստի» շուկայի շրջանառությունը գնահատում են տարեկան հարյուր միլիոն ֆունտ (շուրջ 147 միլիոն դոլար): «Համեստ հագուստը» նաեւ համարվում Է նորաձեւության ինդուստրիայի ամենաարագ աճող հատվածներից մեկը: