Life.Panorama.am-ն այսօր զրուցել է երգահան-կոմպոզիտոր, թատերագետ Մարինա Ալեսի հետ:

 

-Տիկին Ալես, այսօր ի՞նչ նպատակով, ծրագրով եք մեկնում Արցախ:


-Մարտի 2-ին Պարոնյան թատրոնում իմ հեղինակային երգերի երեկոն էր, կոչվում էր  «Սիրո հանգրվաններ», բարեգործական բնույթ ուներ: Կատարումները հնչեցին կենդանի երաժշտությամբ, կենդանի ձայնով: Այդ օրը հնչեցին և՛ նոր, և՛ հին երգեր. 6 երգերի պրեմիերաներ եղան: Համերգին ներկա էին նաև հյուրեր Ղարաբաղից, ովքեր առաջարկեցին այս ծրագրով այնտեղ ևս ելույթ ունենալ: Սիրով համաձայնեցինք ու այդ նպատակով էլ այսօր մեկնում ենք: Քանի որ այժմ կանանց մեկամսյակի շրջանակներում ենք, համերգը կնվիրենք կանանց:

 

-Իսկ արդեն կայացած համերգի հասույթը ո՞ւմ է տրամադրվել:


-Քանի որ ես  «Նվիրիր կյանք»  հիմնադրամի համահիմնադիրներից եմ, որն օգնում է քաղցկեղով հիվանդ երեխաներին, հիմնադրամի 5-րդ ամյակի կապակցությամբ որոշեցի, որ այս համերգի ամբողջ հասույթը կծառայի մեր երեխաներին:

 

Շարունակությունը` այստեղ: