Չնայած նախաեվրատեսիլային զբաղված առօրյային՝ «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար, հեռուստահաղորդավարուհի Գոհար Գասպարյանը ներկա էր «21TV»-ի մրցանակաբաշխությանը։ BlogNews.am-ը, օգտվելով առիթից նրա հետ զրուցեց մրցույթի նախապատրաստական աշխատանքների մասին։


Նա հայտնեց, որ «Genealogy» խմբի անդամներն այժմ գտնվում են իրենց երկրներում, ապրիլի 20-ին նրանք կժամանեն Հայաստան և կսկսվեն փորձերը, նախապատրատական բուռն շրջանը։ «Այժմ նրանք ինքնուրույն են պարապում։ Երբ գան, կսկսենք ինտենսիվ աշխատել։ Մեզ մոտ ամեն ինչ ինտենսիվ է, փորձում ենք խտացնել, որովհետև 6 երգիչ ունեն իրենց անհատական կարիերան և նրանցից յուրաքանչյուրն ունի արդեն պլանավորած համերգներ։ Փորձում ենք հարմարվել այդ ամենին, գտնում ենք որոշակի ժամանակահատված, որ կարողանանք ամբողջովին  պարապել»,- ասաց նա։


Շարունակությունը` այստեղ: