Թեեւ առ այսօր Վահագ Ռաշին առավելապես ճանաչում են «Լուսամփոփի պես աղջիկ» երգով, երաժիշտն էլ այն համարում է իր այցեքարտը, նա շարունակում է պարբերաբար լսարանին ներկայացնել իր հեղինակային նոր գործերը: BRAVO.am-ի այցելուներն առաջինը հնարավորություն ունեն ունկնդրել հեղինակ-կատարողի «Երանի» երգը, որի երաժշտությունը գրել եւ գործիքավորել է հենց ինքը, իսկ խոսքերը գրել են Արմենուհի Բաբաջանյանն ու Տաթեւ Ոսկանյանը:
«Vahag Rush Band»-ի վոկալիստ-կիթառահարը նշել է, որ հաճախ նախընտրում է իր երգերի խոսքեր դարձնել հայ բանաստեղծների ստեղծագործությունները, շուտով կձայնագրի Պարույր Սեւակի խոսքերով «Նամակ» երգը: Նաեւ նախատեսում է ապրիլին զուգերգ ներկայացնել Եվա Սուջյանի հետ, որը ռազմահայրենասիրական թեմայով օրորոցային է:
Շարունակությունը` այստեղ: