Սուսաննա Պետրոսյան. «Կարևորը սիրելի մարդու հետ լինելն է» 

Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը, ESem.am-ի հետ զրուցելով կանանց միամսյակի մասին,նշեցոր Մարտի 8-ին շատ լավ ժամանակ է անցացրել ու նշել միամսյակի սկիզբըԵրգչուհու խոսքով՝ գրեթե ամեն օր ծաղիկներ է 

ստանում իր աշակերտներիցովքեր կարծես որոշել ենողջ միամսյակի ընթացքում ծաղիկներով լցնել առաջին «Հայ սուպերսթարի» օրը:

 


Միամսյակի առթիվ ի՞նչ նվեր եք ստացել և ո՞ւմ կողմից:

- Շատ ծաղիկներ, հաճելի ու սրտանց նվիրած նվերներ եմ ստացել իմ աշակերտներից ու հարազատ, մտերիմ մարդկանցից:

 

Ըստ Ձեզո՞րն է կնոջ համար լավագույն նվերը:

- Կնոջ համար լավագույն նվրեը սրտանց նվիրածն է: Ինձ համար պարտադիր չէ նվերի թանկ լինելը, կարևորը՝ այն սիրով պատրաստված լինի. թեկուզ նվիրողի ձեռքով պատրաստած մի բան լինի:

 

Եթե շնորհավորում եննշանակում է

- Սիրում են, հարգում են ու նշանակություն ունես նրա կյանքում, կարևոր դեր ունես:

 

 - Բացի շնորհավորելըտղամարդն ի՞նչ պետք է անի միամսյակի ընթացքում:

- Ընդհանրապես ամբողջ կյանքում տղամարդը պետք է հարգի ու սիրի կնոջը, կապ չունի՝ միամսյակ է, թե՝ ոչ: Երբ տղամարդը փայփայում է կնոջը, արժանանում է նաև փոխադարձ վերաբերմունքի:

 

 - Ո՞րն է Կանանց տոնը նշելու լավագույն վայրը:

- Անկեղծ ասած, կապ չունի վայրը: Կարևորը՝ սիրելի մարդու հետ լինելն է: Իհարկե, եթե գեղեցիկ ու ռոմանտիկ վայր լինի, հաճելի կլինի, սակայն կարևորն այն է, թե ում հետ ես նշում տոնը:

 

 

Եթե հնարավորություն ունենայիքո՞ր երկիրը կընտրեիք գարնանային տոներնանցկացնելու համար և ինչպե՞ս կնշեիք:

- Ճիշտ է, շատ եմ սիրում Փարիզը, բայց քանի որ երեք անգամ եղել եմ այնտեղ, կցանկանայի լինել Իսպանիայում՝ զբոսնելով ու հաճելի ժամանակ անցկացնելով նշել մեր տոնը:

 

Ո՞րն է եղել անցած տարիների Ձեզ համար ամենատպավորիչ նվերը Կանանց տոներիկապակցությամբ:

- Նվեր չեմ ցանկանա նշել, ինձ համար տպավորիչ է այն, որ անցած տարիներին Մարտի 8-ը նշել ենք քաղաքից դուրս մի վայրում՝թեյարանում: Այս տարի, սակայն, չի ստացվել ինչ-ինչ պատճառներով:

 

 - Ամենազվարճալի մաղթանքըոր երբևէ ստացել եք Կանանց տոների կապակցությամբ:

- Նման բան չի եղել, կամ էլ ես չեմ հիշում :)

 

Ինչպե՞ս են անցնում գարնան օրերը:

- Ուրախ և անակնկալներով լի, ինչպես միշտ: Աշակերտներս գրեթե ամեն օր ինձ ծաղիկներ են նվիրում:


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը