Ամերիկաբնակ երգչուհի Անի Քրիստին օրեր առաջ նշել է ծննդյան 29 ամյակը: Տարեդարձը բեմում նշած երգչուհին ESem.am-ի հետ խոսել է ծննդյան տոնի անակնկալների  և անմոռանալի խնջույքի մասին:

 

 

«Հեռախոսազանգով առաջին շնորհավորանքը ստացել եմ ինձ համար շատ թանկ մարդուց, իսկ առաջին անակնկալը հայրս է մատուցել:
 Երբ բուռն աշխատանքային օրից հետո հոգնած վերադարձա տուն, տեսա, որ նա ինձ համար ծաղիկներ ու շամպայն էր գնել: Հայրիկիս անակնկալն իրոք ստացված էր, տարեդարձիս օրը, շնորհիվ նրա, ժպիտով սկսվեց»,- ESem.am-ին ասաց Անին՝ գաղտնի պահելով իրեն առաջինը շնորհավորած անձնավորության անունը :)

 

 

Երգչուհին նշեց, որ ծննդյան տոնին անկնալների ու նվերների պակաս չի զգացել: «Շատերի կողմից եմ հաճելի անակնկալներ, նվերներ ու ծաղիկներ ստացել»,- փաստեց նա՝ չցանկանալով նշել, թե ինչ նվերներ է ստացել:

Տարեդարձի երեկոն Անին անցկացրել է ԱՄՆ-ի համերգասրահներից մեկում, որտեղ ինքն ու մի շարք հայտնիներ՝ Նառան, Նարեկ Մակարյանը, Մհերը մասնակցել են կոմպոզիտոր Արամ Սաթյանին նվիրված համերգին:

 

 

«Երևանից ժամանած և այստեղ բնակվող իմ գործընկերների շնորհիվ օրս իսկական տոնի վերածվեց. այսպիսի ծննդյան տոնի մասին անգամ չէի կարող մտածել: Նման խնջույք երկար մտածելու դեպքում անգամ չէի կարող կազմակերպել: Ամեն ինչ ինքնբերաբար ստացվեց, ինչն ինձ համար շատ հաճելի է»,- խոստովանեց ամերիկաբնակ երգչուհին:

 

 

Նա չի հիշում, թե տոնական տորթի մոմերը փչելիս ինչ երազանք է պահել :)

«Հիմա չեմ էլ հիշում, թե ինչ երազանք պահեցի, միայն մի բան գիտեմ. առանց մոմեր փչելու էլ իմ բոլոր երազանքներն իրականություն են դառնալու, որովհետև ես հավատում եմ դրանց և ամեն բան անում՝ դրանց կյանքի շուտ կոչելու համար»,- նկատեց 29-ամյա Անին:

ESem.am-ը շնորհավորում է երգչուհուն և երազանքների շուտափույթ իրականացում մաղթում:

 

 


Շնորհավորեց Մերի Պողոսյանը