Շերլոքի չորրորդ եթերաշրջանում Հոլմսը կբացահայտի վիկտորիանյան Լոնդոնում տեղի ունեցած սպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, տեղեկությունն այն մասին, որ «Շերլոք»-ի հերոսները կհայտնվեն ХIХ դրավերջում, մամուլում տարածվել էր այն բանից հետո, երբ հրապարակվել էին Կումբերբատչի լուսանկարները` վիկտորիանյան ժամանակաշրջանի հագուստով:
Բենեդիկտ Կումբերբատչի մարմնավորմամբ ժամանակակից դետեկտիվ Շերլոք Հոլմսի արկածների անսպասելի ընթացքի մասին պատմող ֆիլմի հեղինակներից Սթիվեն Մոֆատն ասել է, որ հայտնի սերիալի չորրորդ եթերաշրջանը սկսվում է վիկտորիանյան Լոնդոնում տեղի ունեցած հանցագործության բացահայտումից:
Վիկտորիանյան կամ «ոսկե» շրջանը Անգլիայի պատմության այն ժամանակահատվածն է, երբ երկիրը կառավարում էր Վիկտորիա թագուհին (1837-1901թթ.), եւ այն համարվում է թագավորության ամենածաղկուն փուլերից մեկը: