Կարինե Օհանյանը (Ke՛yoh) Երեւան այցի ժամանակ BRAVO.am-ին տեղեկացրել էր, որ պատրաստվում է իր նշանադրությանը: Այսօր արդեն բելգիաբնակ երգչուհին տրամադրել է մարտի 14-ին տեղի ունեցած արարողության լուսանկարները եւ պատմել ընտրյալի մասին:


Կարինեի սիրելին ազգությամբ հույն երգիչ-երգահան Ջեյսոն Մքնայթն է, որի հետ ծանոթացել է «Duet Song Writing» նախագծի ժամանակ: Նրանք պետք է համատեղ երգ գրեին, իսկ արդյունքում սեր է ծնվել:).«Կարող եմ հաստատ ասել, որ սեր էր առաջին հայացքից: Ես մի սկզբունք ունեմ` գործնականը չեմ խառնում զգացմունքների հետ, բայց սերը կանոններ չունի»: 



Համատեղ աշխատանքի ընթացքում Կարինեն եւ Ջեյսոնը ստեղծում են երգը, բայց ամենը դրանով չի ավարտվում, ամուսնության առաջարկն էլ շատ չի ուշանում.«Մենք իրար ընդամենը երեք օր գիտեինք, երեք օր էինք հանդիպել, եւ նա ամուսնության առաջարկ արեց: Անմոռանալի էր… Նա նույնիսկ հասցրել էր մատանի գնել եւ, ծնկի գալով, այն դրեց մատս: Մինչ օրս, երբ հիշում եմ, շոկ եմ ապրում»:

 

Շարունակությունը` այստեղ: