Ռուս հայտնի դերասան Սերգեյ Բեզռուկովի և նրա կնոջ` դերասանուհի Իրինայի ընտանիքում ողբերգություն է տեղի ունեցել. մահացել է նրանց 25-ամյա որդին` Անդրեյ Լիվանովը: Այս մասին գրում է Paparazzi.ru-ն: Հայտնի է, որ Անդրեյը մահից առաջ զանգահարել է շտապօգնության ծառայություն և օգնություն խնդրել, սակայն երբ բժիշկները հասել են Բեզրուկովների բնակարան, նրանց որդուն մահացած են գտել:
Հայտնի է, որ Անդրեյը շաքարային դիաբետով էր տառապում: Նշենք, որ Անդրեյը Իրինայի առաջին ամուսնությունից ծնված որդին է և նրա հայրը Իգոր Լիվանովն է: Իրինան և Իգորը ամուսնալուծվել են այն ժամանակ, երբ Անդրեյը դեռ 11 տարեկան էր: Իր կյանքի մնացած 14 տարին նա ապրել է իր մոր` Իրինայի և խորթ հոր` սիրված դերասան Սերգեյ Բեզռուկովի հետ: Անդրեյի մահվան պատճառը դեռ հայտնի չէ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: