Ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը` Ժիզել Բունդխենը, պլանավորում է 2015թ. ապրիլին ավարտել պոդիումի մոդելի 20-ամյա կարիերան:
Սակայն Ժիզելը կշարունակի զբաղվել սեփական բիզնես-նախագծերով, ինչպես նաև նկարահանվել գովազդային արշավներում և ֆոտոշարքերում:
Ավելի վաղ Բունդխենն ասել էր, որ կցանկանար վերջին անգամ հենց հայրենիքում՝ Բրազիլիայում պոդիում բարձրանալ: