Քրիսթեն Սթյուարթն ու Բրյուս Ուիլիսն առաջին անգամ կխաղան Վուդի Ալենի ֆիլմում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Deadline-ին:

 

Նաեւ կինոնկարի դերերից մեկը կխաղա Ջեսի Այզենբերգը, որը 2012 թվականին խաղացել Է Ալենի «Հռոմեական արկածներում»:

 

Ինչպես նշում Է «ինտերֆաքս»-ը, նոր նախագիծն առայժմ անվանում չունի, եւ կինոնկարի սյուժեի մասին ոչինչ հայտնի չԷ, բայց վարձույթում այն պետք Է հայտնվի արդեն 2015 թվականին:

 

Ալենն այն սակավաթիվ ռեժիսորներից մեկն Է, որը իր նախագծերի համար կարող Է դերասաններ ստանալ՝ նրանց ցույց չտալով կինոնկարի սցենարները, գրում Է Deadline-ը: Նշվում Է, որ դերասանները ցանկանում են աշխատել Վուդի Ալենի հետ եւ գրեթե միշտ առանց երկմտելու համաձայնում են նկարահանվել նրա ֆիլմերում: