Էմմա Ասատրյանը երկրպագուներին միանգամից երեք անակնկալ է խոստանում: Առաջին անակնկալ-երգն արդեն պատրաստ է, կոչվում է «Մեղավորը ես եմ»: «Խոսքերը և երաժշտությունն ինքս եմ գրել, գործիքավորել է Արմեն Սարգսյանը՝ Բրդեհ: Այս երգը գրել եմ մոտ մեկ տարի առաջ, պարզապես նոր եմ կյանքի կոչում»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին:
Մյուս երգը նման է ինքնակենսագրականի. գործիքավորումը վստահված է Մարտին Միրզոյանին. «Մարտինն ասաց, որ սա շատ համարձակ գործ է, այս թեմայով ու այս ոճի մեջ, համենայն դեպս հայերենով, ոչինչ չի արվել: Ընդհանրապես, իմ երգերում ես միշտ էլ իմ ապրումներն եմ ներկայացնում, հին ու նոր ապրումները: Հենց այնպես ոչինչ չեմ գրում: Չգիտեմ, թե ինչպես կընդունվի: Փոքր-ինչ ծանր երգ կլինի: Հուսով եմ, որ չեմ հիասթափեցնի հանդիսատեսին, քանի որ արհեստական ոչինչ չեմ անում: Գրում եմ այն, ինչ զգացել եմ»:
Շարունակությունը` այստեղ: