Սարգիս Ավետիսյանն այս ամիս նախատեսում է ներկայացնել իր 7-րդ տեսահոլովակը: Վերջին շրջանում ռիթմիկ եւ պարային երգերով հանդես եկող երիտասարդ երգչի նոր աշխատանքը եւս բացառություն չէ: Նա BRAVO.am-ին հայտնել է, որ «Կորել ա»-ի երաժշտության հեղինակը հենց ինքն է, իսկ խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը:

 

«Երգում հնչում է կիթառ, կլառնետ եւ դհոլ. համագործակցել եմ Կարո Սարաֆյանի, Հրանտոյի եւ Ջոնի Հովհաննիսյանի հետ: Իսկ գործիքավորումն արել է Սերգեյ Հովհաննիսյանը»,-ասել է նա` հավելելով, որ տեսահոլովակն էլ նկարահանել են մեկ օրում, եւ արդեն պատրաստ է թիզերը:

 

Շարունակությունը` այստեղ: