Դերասանուհի Մանո Գրիգորյանին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ առաջինը շնորհավորել են դուստրերն ու նախապես փոխանցել իրենց պատրաստած նվերները: «Աղջիկներս մանկապարտեզում մարտի 8-ի կապակցությամբ բացիկներ էին պատրաստել, այնքան ոգևորված էին, որ չդիմացան՝ նախապես տվեցին :)
Մի քիչ զբաղված էի ու պատշաճ ուշադրություն չդարձրի. Էվան ձեռքը բռնած հետևիցս ման էր գալիս ու ամեն պահ ցույց տալիս»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Մանոն: Ըստ նրա՝ մոր համար երեխաների կողմից նվեր ստանալն ամենահաճելի բանն է:
Մանոն ասաց, որ ամուսինն էլ՝ դերասան Սարգիս Գրիգորյանը, շնորհավորել ու գեղեցիկ ծաղկեփունջ է նվիրել իրեն: «Այս տարի մենք ծանրաբեռնված գրաֆիկով ենք աշխատում ու, անկեղծ ասած, անգամ չէի հիշում, թե ինչ օր է: Սարգիսը, չնայած զբաղվածությանը, ինձ համար ծաղիկներ էր գնել և այդ կերպ հիշեցրեց, որ արդեն Մարտի 8-ն է :)»,- խոստովանեց դերասանուհին: Նա ասաց նաև, որ ամուսինը հատուկ օրերի չի սպասում իրեն հաճելի և օգտակար նվերներ գնելու համար:
«Ճիշտն ասած, տոներին ոչ միշտ է Սարգիսն ինձ համար նվերներ գնում: Տարվա ցանկացած օր, ինձ ինչ պետք է լինում, նա նվիրում է. չի սպասում, որ հատուկ օր լինի»,- նշեց նա:
Դերասնուհու խոսքով՝ նախորդ բոլոր տարիներին տոները նշել են ընկերական շրջապատում հավաքույթներ են կազմակերպելով՝ բացառությամբ այս տարվա: «Մեզ մոտ շաբաթվա երկու-երեք օրը տոնական է :), հենց ազատ ժամանակ ենք ունենում փորձում ենք տանը լինել՝ երեխաների հետ: Մեզ համար հիմա իդեալական տոնը առանձնանալն ու լռության մեջ միմյանց նայելը կլինի :)»,- նկատեց Մանոն:
Ներկայացրեց Մերի Պողոսյանը