Երեկ՝ մարտի 8-ին, դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը՝ Անդոն, նշել է ծննդյան 33 ամյակը:ESem.am-ը շնորհավորել է Երևանի Կամերային թատրոնի դերասանին ու պարզել որ սոցցանցերում մոտ 5000 ընկեր ունեցող դերասանը զարմացած է :), որ ֆեյսբուքյան իր պատին մոտ: «5000 ընկեր ունեմ, բայց պատիս մոտ 7000 մարդ շնորհավորանք ու բարեմաղթանք է գրել: Չէի պատկերացնում, որ այսքան մարդ կշնորհավորի ինձ: Հերթով բոլորի գրածները կարդացել և ուրախացել եմ:)»,- նշեց նա՝ հավելելով, որ երեկ կյանքի ամենատարբերվող ծննդյան օրն է ունեցել:
«Սա կյանքիս ամենայուրահատուկ ու անմոռանալի ծննդյան օրն էր: Կնոջս ու աղջկաս հետ Ծաղկաձորում էինք. երկու օր լիաթոք հանգստացանք»,-ESem.am-ին ասաց դերասանը՝ նշելով, որ մինչ այս պահը դեռ միայն կնոջից՝ Մերիից է նվեր ստացել: «Քանի որ Երևանում չեմ, ընկերներիս ու բարեկամներիս կողմից դեռ ոչինչ չեմ ստացել: Մերին ինձ օրիգինալ նվեր է նվիրել, բայց չեմ ասի, թե ինչ :)»:
Ըստ նրա՝ կինը բացի նվերից նաև հաճելի անակնակալ է մատուցել ամուսնուն: «Մերին միայն նվերով չէր սահմանափակվել: Գիտեր, որ այս տարի ծնունդիս ոչ մի բան անելու ցանկություն չունեմ, տորթ, շամպային ու ծննդյան տոնին համահունչ ուրախ իրեր էր գաղտնի գնել: Կեսգիշերին ինքն ու դուստրս՝ Էլենն ինձ համար «Happy Birthday» երգը երգեցին: Իրոք շատ հաճելի և ուրախ օր ունեցա»,- հավելեց հումորիստը:
Մեզ հետ զրույցում Անդոն նշեց, որ իր ծննդյան օրը շատ է սիրում: «Օրը սիրում եմ ոչ նրա համար, որ իմ ծունդն է, այլ որ կանանց միջազգային օրն է: Անչափ հաճելի է, երբ կանանց շնորհավորում ես, իրենք էլ փոխադարձ քեզ են լավ-լավ բաներ մաղթում»,-ծիծաղելով ասաց դերասանը:
Նրա փոխանցմամբ՝ ծննդյան տորթի մոմերը փչելիս առողջություն է ցանկացել ընտանիքի անդամներին ու մտերիմներին: «Եթե առողջ լինենք նյութական նվերների մասին ինքներս կհոգանք»,- եզրափակեց հումորիստը:
Շնորհավորեց Մերի Պողոսյանը