Գարնանային տոները մեկնարկեցին: Այս կապակցությամբ ESem.am-ն իր ընթերցողներին է դերասանուհի Լուիզա Ղամբարյանի նոր ֆոտոշարքը դստեր՝ Գաբիի հետ:
«MALOYAN» նորաձևության տան ոճաբան Սամվել Մալոյանը ESem.am-ի հետ զրույցում ասաց, որ ֆոտոշարքն արել են փետրվարին, սակայն միայն այժմ են հրապարակում լուսանկարները, քանի որ ի սկզբանե այն նվիրված է եղել Կանանց միջազգային օրվան:
«Հայաստանի լավագույն դերասանուհիներից մեկին՝ Լուիզա Ղամբարյանին ու դստերը լուսանկարել է տարվա լավագույն լուսանկարիչ ճանաչված Դիանա Բոստանջյանը»,- նշեց նա:
Ա.Մ.