Հոլիվուդյան դերասան Հարիսոն Ֆորդին, որը մարտի 5-ին ավիաաղետի Է ենթարկվել, վիրահատել են: Նրան հիվանդանոց են տեղափոխել կոտրված ձեռքով եւ գլխի կտրած վերքերով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NBC հեռուստաալիքին:

 

«Ֆորդին վիրահատել են մարտի լույս 6-ի գիշերը Լոս Անջելեսում,- ասված Է հաղորդագրության մեջ:- Դերասանը կոտրել Է ձեռքը՝ վթարի ժամանակ զարկվելով ինքնաթիռի կառավարման վահանին: Նա նաեւ գլխին տհաճ խորը վերք ունի: Կան նաեւ այլ վնասվածքներ»:

 

Ավելի վաղ դերասանի որդին՝ Բեն Ֆորդը, հայտնել Է, որ հոր կյանքին վտանգ չի սպառնում, «թեեւ նա խիստ տուժել Է»:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ինքնաթիռի վթարի պատճառը, որի ղեկանիվի առջեւ եղել Է Ֆորդն ինքը, լռված շարժիչն Է: Լոս Անջելեսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել Է Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի ներկայացուցիչ Փատրիկ Ջոնսը: