Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ոճային փոփոխություններ է արել՝ սև վարսերից անցում կատարելով արծաթափայլ երանգի:

 

Այսպիսով` մազերի կարճ կտվածքով և նոր երանգով 34-ամյա աստղը հանդես կգա գալիք Նորաձևության շաբաթվա ընթացքում:

 

Նշենք, որ բազմաթիվ երկրպագուներ արդեն հասցրել են հայտնել իրենց տեսակետը: Ըստ այդմ՝  շատերը չեն հավանում նրա մազերի նոր գույնը՝ անվանելով այն սարսափելի.

 

«Սարսափելի է: Ես պաշտում եմ քեզ, Քիմ, բայց այլևս մի կտրիր քո գեղեցիկ երկար ու սև մազերը»,- իր միկրոբլոգում գրել է նրա երկրպագուներից մեկը, ում հետ համաձայնողները քիչ չեն: