Life.panorama.am-ն այսօր հյուրընկալել է հումորային մի շարք նախագծերի սցենարիստ-դերասան Գարիկ Սեփխանյանին: Զրուցել ենք ոչ միայն գործնական առօրյայի, այլ նաև ընտանեկան կարգավիճակի, կին-ամուսին հարաբերությունների,  խնդիրների հարթման և թվացյալ միամտության մասին: Հավելենք, որ  «Ֆուլ Հաուս»-ը եթերում կլինի մարտի 9 –ից՝ ամեն երկուշաբթի և չորեքշաբթի, ժամը 21:00-ին:

 

-Գիտենք, որ այժմ «Ֆուլ հաուս»-ի նկարահանումների ընթացքում եք: Ինչպե՞ս է տրամադրությունը նկարահանման հրապարակում:


-Այս օրերին խիտ գրաֆիկ ունենք, գրեթե ամեն օր նկարահանման ենք: Բայց նույնիսկ այդ ծանրաբեռնվածությունը չի խանգարում, որպեսզի նկարահանման հրապարակում բարձր և ուրախ տրամադրություն լինի

 

-Գարիկ, այս նախագծում դուք հանդիսանում եք և՛ որպես համասցենարիստ, և՛ որպես դերասան: Դժվար չէ՞ և՛ գրել, և՛ խաղալ միաժամանակ:


-Իհարկե, դժվար չէ: Հակառակը՝ ավելի շատ օգնում է, քան խանգարում. քանի որ սցենարը գրելու ժամանակ ես հնարավորություն եմ ունենում ավելի խորը ուսումնասիրել կերպարը, իրավիճակը, նկարահանման հրապարակում ինձ համար ավելի հեշտ է լինում խաղալ:

 

Շարունակությունը` այստեղ: