Ռեժիսոր եւ պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը պատրաստում Է նոր ֆիլմի նախագիծ, որում գլխավոր դերը կկատարի Ջենիֆեր Լոուրենսը: Կինոնկարի հիմքում ընկած Է զինվորական ֆոտոթղթակից Լինսի Ադարիոյի It’s What I Do: A Photographer’s Life Of Love And War հուշերի գիրքը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Deadline-ին: Ռելիզի ամսաթիվն առայժ մ չի ճշտվում:

 

Բացի Լոուրենսից, կինոժապավենում խաղալու Է Ռիզ Ուիզերսփունը: Նախագծին նաեւ կմիանա ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին, որը գլխավոր դերում հույս ուներ հաստատել Նատալի Փորթմանին: Բանակցություններ են վարվում դերասաններ Ջորջ Քլունիի եւ Գրանտ Հեսլովի հետ, (որը կարող Է հանդես գալ նաեւ որպես սցենարիստ):

 

Ինչպես պարզաբանում Է Deadline-ը, 41-ամյա Ադարիոն եղել Է բազմաթիվ թեժ կետերում, այդ թվում՝ Կուբայում, Աֆղանստանում, Իրաքում, Կոնգոյում եւ Պակիստանում: Նա համագործակցել Է The New York Times հանդեսի եւ թերթի հետ, աշխատել Timeում, Newsweek-ում, National Geographicում եւ Reuters-ում: 2009 թվականին լուսանկարիչը Պուլիտցերյան մրցանակ Է ստացել «միջազգային ռեպորտաժ» կատեգորիայում:

 

Variety-ն ճշտում Է, որ ներկայում Սփիլբերգն ավարտում Է աշխատանքը DreamWorks մարտական թրիլերի վրա, որտեղ նկարահանվել Է Թոմ Հենքսը: Նախագծի անվանումը չեն հրապարակում, բայց սպասվում Է, որ այն Էկրան կբարձրանա 2015 թվականի հոկտեմբերին: Բացի այդ, ռեժիսորը զբաղվում Է Ռոալդ Դալի BFG մանկական գրքի ադապտացմամբ:

 

Նշվում Է, որ Ջենիֆեր Լոուրենսն այժմ նկարահանվում Է Դեւիդ Ռասելի «Ջոյ» դրամայում, որի ռելիզը նշանակված Է 2015 թվականի դեկտեմբերին: