PressIdent.am-ը գրում է. Հայազգի ոճաբան Xtina Milani-ն , ով բնակվում է ստեղծագործում է ԱՄՆ-ում հայ հասարակությանը առավել հայտնի դարձավ տարիներ առաջ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հետ համագործակցությունից, որից հետո նա շարունակեց համագործակցությունը հայ հայտնիների հետ:
Միլանիի աշխատանքները հաճույքով ներկայացնում են այնպիսի համաշխարհային աստղեր, ինչպիսիք են Ջենիֆեր Լոպեսը, Բեոնսեն, Լեդի Գագան, Ջասթին Բիբերը, Քրիս Բրաունը, Ռիհաննան և էլի շատ աստղեր: Դիզայների սոցցանցային էջերում այդ աստեղրի կողքին պակաս չեն շողում նաև մեր հայտնիները, որոնց հմայքն ու ներկայանալի արտաքինը պակաս արժանի չէ գովեստի: Ու թեև մերոնք դեռևս չեն փայլում համաշխարհային բեմերում, բայց նրանց ջանքերը հայաշխարհային հայտնության հասած իրենց գործընկերներից հետ չմնալու պետք է գնահատել: