Bravo.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Եվրատեսիլ 2015»-ում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի կազմում հանդես է գալիս ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը: Մինչ Առաջին ալիքը կհրապարակի մյուս մասնակիցների անունները, Եսային հայտնել է, թե ինչ ուղերձ ունի Եվրոպային:
-Ի՞նչ ես զգում որպես “Genealogy” խմբի մասնակից:
-Նախ եւ առաջ, շատ հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը: «Genealogy»-ի անդամ լինելը հզորություն է ինձ համար. կարծես անցյալն ապագային, երկինքը երկրին կապող օղակ լինեմ:
«Genealogy»-ի անդամ լինելով` հայերին աշխարհի հետ կապող կամուրջներից մեկն եմ դառնում: Նաեւ աշխարհով մեկ երաժշտության միջոցով սեր եւ լավատեսություն տարածող կամուրջն եմ:
Շարունակությունը` այստեղ: