Սիրո տոնի նվերը շատ բան է ասում քո մասին: Սակայն ինչպե՞ս ընտրել կատարյալ «վալենտինկան»` սիրո խոստում-բացիկը: Ստուգիր` մարդկանց ո՞ր տիպին ես պատկանում և իմացիր, թե սիրային ո՞ր գրությունը ամենաշատը կգրավի սիրածդ տղային:
1. Հրավիրել են ցնցող երեկույթի, ի՞նչ կհագնես…
ա) գաղափար անգամ չունեմ. կհարցնեմ ընկերուհուս
բ) սկզբում կմտածեմ, թե ովքեր են լինելու և ինչպիսին կլինի նրանց ոճը
գ) կսպասեմ երեկույթի օրվան, հետո մի հարմար բան կհագնեմ
դ) ապշեցուցիչ որևէ զգեստ:
2. Հանգստյան երկար օրեր են սպասվում: Ի՞նչ ես անելու.
ա) կսպասեմ, մինչ ընկերներս ասեն իրենց ծրագրերի մասին
բ) մենակ կգնամ չմուշկներով սահելու
գ) երեկույթ, կինո, վիդեո… կարևոր չէ, միայն ընկերներիս հետ
դ) քունս մի լավ կառնեմ և ոնց որ պետքն է կհետևեմ ինձ:
3. Ակումբում հմայիչ երիտասարդի ես ն կատում: Ինչպե՞ս կգրավես նրա ուշադրությունը.
ա) հյութ կհյուրասիրեմ
բ) կփորձեմ որսալ նրա հայացքը
գ) ուղղակի կզրուցեմ
դ) պարահրապարակ կկանչեմ:
4. Սեթևեթելու համար հիանալի վայր է…
ա) մշուշում կորած լեռնային հյուղակը
բ) բացօթյա սրճարանը
գ) համերգը
դ) առևտրի կենտրոնը:
5. Սիրավեպի ինչպիսի՞ «ձևավորումն» է քեզ ավելի համապատասխանում.
ա) խաղաղօվկիանոսյան ափի մայրամուտը
բ) խնջույքը Մայամիում
գ) գետափով զբոսանքը
դ) լեռնային զուլալ լճակի մոտ պիկնիկը:
6. Տղայի մեջ ի՞նչն ես ամենաշատը հավանում:
ա) սեփական ոճ ունենալը
բ) այն, որ նրան դուր է գալիս միայն ինձ հետ լինելը
գ) նրա ազատ պահվածքը
դ) այն, որ նրա կողքին ինձ պաշտպանված եմ զգում:
7. Ի՞նչ ես կարծում, քո մեջ ամենից շատ ի՞նչն է գրավում սիրելիիդ.
ա) որ միշտ ուրախ եմ իր համար
բ) պատրաստ եմ յուրաքանչյուր խենթության
գ) հարգում եմ նրա ազատությունը
դ) ամեն օր զարմացնում եմ նրան:
8. Ո՞ւր կցանկանայիր նրա հետ գնալ.
ա) Հիմալայներ` արշավի
բ) Նոր Զելանդիայի հարթավայրեր
գ) արձակուրդներին` Կանարյան կղզիներ
դ) ամայի, անմարդաբնակ որևէ կղզի:
9. Տղայի ինչպիսի՞ հաճոյախոսությունն է քեզ համար հաճելի.
ա) «Քեզ հետ անցկացրած երեկոն ամենալավն էր իմ կյանքում. պարզապես հիասքանչ էր»
բ) «Դու պարզապես զգացմունքայնության մարմնավորում ես»
գ) «Ազնիվ խոսք երբևիցե այսպես չեմ սիրահարվել»
դ) «Երազանքներիս աղջիկն ես դու»:
10. Ընկերդ հանգստանալու է գնում: Ի՞նչ կտաս տանի իր հետ:
ա) փափուկ խաղալիք
բ) «քո երգերով» CD
գ) համեղ շոկոլադ
դ) որևէ անձնական իր, օրինակ` շապիկս:
Հաշվում ենք միավորները
1 2 3 4 5 6 7 8 9 10
Ա 4 4 3 3 1 2 3 2 3 4
Բ 2 1 4 4 2 4 1 1 4 3
Գ 3 3 1 2 3 1 4 4 1 2
Դ 1 2 2 1 4 3 2 3 2 1
10-16 միավոր
Բանաստեղծություն-հաղորդագրություն
Տղաները քեզ գնահատում են քո իմպուլսիվության և տաք խառնվածքի, հատկապես այն բանի համար, որ քեզ հետ կարելի է նույնիսկ կռվի գնալ: Շփվող ես և գիտես, թե որքան կարևոր է մտերմության և տարածության միջև հավասարակշություն պահելը: Ասել կուզի` հարգում ես քո և ուրիշի ազատությունը: Հարգանքներիս հավաստիքը:
Խորհուրդ սիրո տոնի համար. քեզ համար ամենալավ տարբերակը ծիծաղելի, տպավորիչ հաղորդագրությունն է կամ բանաստեղծությունը, որը կգրես հենց նրա համար կամ կփնտրես գրքերում, թեմատիկ ամսագրում, համացանցում :)
17-25 միավոր
Գաղտնի նամակ
Տղաների համար լուրջ ահազանգ ես, որովհետև երբեք չեն կարող քեզ «որակավորել»: Դու կրակի հետ ես խաղում, տղաների հետ` նույնպես: Դա էլ հենց քեզ առավել հետաքրքիր է դարձնում. նրանք այնքան են սիրում պայքարել:
Խորհուրդ սիրո տոնի համար. նրան բացիկ ուղարկիր` անտեսանելի գրությամբ: Ինչպե՞ս կարող ես դա անել. պիպետկայով քաշի խնձորի հյութը և գրիր տեքստդ, այնուհետև վարսահարդարիչով չորացրու «գաղտնի թանաքը»: Երիտասարդը կկարողանա այն կարդալ, եթե մթության մեջ այն լուսավորի ուլտրամանուշակագույն լամպով:
26-32 միավոր
«Խոսող» ծաղիկ
Իսկական աղջիկ ես և հաճույքով ես սեթևեթում: Տղաները պահվածքդ, շարժուձևդ աննկարագրելի քնքուշ և կանացի են համարում. նրանց մեջ արթնացնում ես պահապանի բնազդը: Բացի այդ, բոլորին դուր է գալիս, որ միշտ նոր, ստեղծագործական գաղափարներ ունես :)
Խորհուրդ սիրո տոնի համար. կատարյալ կլինի ծաղիկը գրությամբ` ինչ է նշանակում այդ բույսը ծաղիկների լեզվով: Այդպիսի տեղեկություններ կարող ես գտնել նաև համացաղցում:
33-40 միավոր
Քո երաժշտությունը
Սովորաբար ստվերում ես մնում, սակայն քեզանից նուրբ և վստահելի աղջիկ չկա: Երբ տղան քեզ լավ ճանաչի, պարզապես էլ չի հեռանա. քեզ հետ (վերջապես) նա կարող է լինել այնպիսին, ինչպիսին կա:
Խորհուրդ սիրո տոնի համար. նրան քո սիրած երգով ձայնասկավառակ նվիրիր: Ավելի հետաքրքիր կլինի, եթե «ձեր» ձայնասկավառակի համար անսովոր շապիկ մտածես: