«Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը դեկտեմբերին մայր դարձավ: Մայրանալուց հետո Լուսինեն առաջին անգամ խոսել է ESem.am-ի հետ և պատմել իր զգացողությունների, փոխված կյանքի ու դստեր մասին:

 

 

«Մայրանալուց հետո ամեն ինչ փոխվել է. Արինան փոխել է իմ կյանքը՝ սկսած առօրյայից մինչև զգացմունքային յուրաքանչյուր պահ: Ամուսնուս կյանքում ևս ամեն  ինչ փոխվել է. դետալներ կան, որոնք նկատում ես ու հասկանում, որ իրականում դու էլ ես փոխվել: Էնպիսի բաներ եմ նկատում, որ երբեք չէի նկատել, օրինակ՝ նրա ժպիտը, երեխայի հետ խոսելը…»,- ասաց նորաթուխ մայրիկը, ով ինքնուրույն է զբաղվում դստեր խնամքով: Նրան օգնում է ամուսինը՝ Արթուրը:

 

Ըստ Լուսինեի՝ իր համար անսովոր կամ բարդ չէ երեխայի խնամքը, քանի որ փորձ ունի: «Քույրիկիս երեխաները շատ են, և ես նրա հետ անցել եմ խնամքի բոլոր էտապները, վախեր չունեմ: Իհարկե, դժվար է, երբ դու գիշերը չես քնում և օրդ պետք է կազմակերպես նրա ցանկությամբ, սակայն պետք է հեշտ նայես այդ ամենին և հարմարվես իր գրաֆիկլին. նա արդեն մեծ մարդ է և ինքն է թելադրում իր գրաֆիկը:)»,- նշեց մանեքենուհին:

 

 

Մայրիկի խոսքով՝ դուստրը հավասարապես նման է թե՛ իրեն, թե՛ ամուսնուն: Նա հայտնեց, որ վերջին երկու շաբաթվա ընթաքում նկատվում է նաև Արինայի դիմախաղը՝ ժպիտը, արձագանքը ձայներին:

 

Լուսինեի փոխանցմամբ՝ ուշադրություն է դարձնում դստեր հագուստի ընտրությանը, գունային լուծումներին, միևնույն ժամանակ, չի մոռանում փոքրիկի հարմարավետության մասին. «Ամեն բան հավեսով եմ անում»:

 

 

Փոքրիկն արդեն դուրս է եկել քառասունքից, սակայն մայրիկն առայժմ չի ցանկանում հրապարակել նրա լուսանկարները: «Լուսանկարնեը կհրապարակեմ, երբ այդպիսի ցանկություն ունենամ: Ավանդական քառասունք չեմ պահել: Մեզ մտերիմ մարդիկ եկել, տեսել են երեխային, 2 շաբաթականից նրան արդեն տարել եմ զբոսնելու»,- ասաց նա ու հավելեց, որ Արինայի հետ զբոսանքի է գնում ամեն առավոտ:

 

Աշխատանքի վերադառնալ Լուսինեն չի շտապում, նա իրեն ազատել է բոլոր գործերից և ամբողջովին տրվել երեխայի խնամքին: «Հենց աշխատելու ցանկություն ունենամ, կաշխատեմ, բայց հիմա էդպիսի ցանկություն ընդհանրապես չունեմ»,- եզրափակեց մանեքենուհին:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը