Սննդագետներն առաջարկում են ճարպակալման համաշխարհային համաճարակի դեմ պայքարել շատ յուրօրինակ եղանակով՝ չիլի պղպեղ կամ դրա լուծամզուք ավելացնելով կերակուրների մեծ մասին, ինչը կնպաստի գորշ ճարպային բջիջների կազմավորմանը, որոնք այրում են Էներգիան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԱՄՆ-ի Կեն սաբանական-ֆիզիոլոգիական ընկերության մամուլի ծառայությունը:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընթացիկ տվյալներով՝ աշխարհում, սկսած անցյալ դարի 80-ական թվականներից, նկատվում Է ճարպակալման համընդհանուր համաճարակ: Անցյալ տարի Երկրագնդի յուրաքանչյուր երրորդ բնակիչը, ընդհանուր առմամբ 1,9 միլիարդ մարդ, տառապում Էր ավելորդ կիլոգրամներից, մոտավորապես 15 տոկոսը՝ ճարպակալման ծանր ձեւերից: Կազմակերպության տվյալներով՝ հիվանդությունների 47 տոկոսն, օրինակ՝ սիրտ-անոթային հիվանդությունները, շաքարախտը եւ քաղցկերը, կապված են ճարպակալման հետ: 

 

«Երբ մենք մեր լաբորատորիայում փորձում Էինք գտնել ավելորդ կիլոգրամների դեմ պայքարի ռազմավարություն, մեր գիտափորձերը ցույց տվեցին, որ կապսաիցինը՝ պղպեղի կծու նյութը, կասեցնում Է ճարպակալումը»,- պարզաբանել Է գիտնական Վիվեք Քրիշնանը՝ Թիագարաջանի լաբորատորիայից:   

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, գիտնականները հավաստել են, որ մկների սննդակարգում կապսաիցինի նույնիսկ ոչ մեծ բաժինը, որը կազմում Է սննդի ընդհանուր զանգվածի 0,01 տոկոսը, դրանց փաստորեն անխոցելի Է դարձրել ճարպոտ սննդի ավելորդ կալորիաների գործողության համար: