«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հաղորդավար Հրաչ Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ !!!

Տարբեր կազմակերպություններ ու ընկերություններ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ու համանուն բարեգործական հիմնադրամի անունից պարբերաբար զանգահարում են մարդկանց, սուտ տեղեկություններ տրամադրում, դրամահավաքներ կազմակերպում: 


Այս անգամ մարդկանց մոլորության մեջ է գցում «Դիլ մաստեր» ՍՊԸ-ն: Աշխատակիցները զանգահարում են մարդկանց, ներկայանում «Կիսաբաց լուսամուտների» գործընկեր, առաջարկում մանկական ամսագրեր, սկավառակներ կամ նկարչական ալբոմներ գնել: Եվ այս ամենն անում են բարեգործության անվան տակ: 


«Կիսաբացաց լուսամուտների» խմբագրությունը տարբեր զանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր դարձել են նման խաբեությունների զոհ: 


Մենք պաշտոնապես տեղեկացնում ենք, որ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը չի համագործակցում նշված ընկերության հետ և որևէ կապ չունի զանգերի ու հավաքվող գումարների հետ:


Նման զանգեր ստանալու դեպքում խնդրում ենք տեղեկացնել մեզ (060) 50 33 17 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանություն:
Կիսաբաց լուսամուտների խմբագություն»: